Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում երեկ բավականին տգեղ վեճ է եղել, թե ինչպիսի դիրքորոշում պետք է որդեգրի ՀԱԿ-ը այս ուրբաթ սպասվող ՙքառյակի՚ նիստին, եւ ընդհանրապես, ինչպես պետք է իրեն պահի ՙքառյակում՚:
Հնչել են տեսակետներ, որ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ այլեւս գնալու ճանապարհ չկա, քանի որ նրանցից հնարավոր չէ ակնկալել ռեալ քայլեր իշխանափոխության ուղղությամբ, սակայն Լեւոն Զուրաբյանը ատամներով պաշտպանել է հատկապես ԲՀԿ-ին, ինչին ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը կեսլուրջ-կեսկատակ ասել է, որ երեւի թե ոմանք 2017-ի ԱԺ ընտրություններին կմասնակցեն ԲՀԿ-ի կազմում: Ասում են, թե Ջհանգիրյանը վերջերս անգամ կուսակիցների շրջանում ուղղակիորեն արտահայտվում է, որ իշխանափոխության երազանքին ժամանակն է արդեն հրաժեշտ տալ, եւ մտածել ռեալ բաների մասին: