«Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում

ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑԱՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑԱՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ  հայությունը մեկ մարդու պես հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականին թուրքերի դաժան եւ անասնական գործողությունների զոհ դարձած հայերի հիշատակին: Այսօրվա դրությամբ ոչ քիչ թվով պետություններ Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելով` ճանաչել են այն: Հարկ ենք գտնում նկատել սակայն, որ ԱՄՆ-ն այս անգամ եւս շրջանցեց իրողությունը, եւս մեկ անգամ ապացուցեց թուրքերի հետ ունեցած լավ գործընկերության փաստը: Նման խուսափողական գործելաոճով է առաջնորդվում նաեւ Իսրայելը, սակայն ի հեճուկս այս ամենի` ԱՄՆ-ի Հրեական կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ընդունել այն: Ստեղծված քաղաքական պարադոքսի մասին "Իրավունքը" զրուցեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ հետ. "Ես հիմա որեւէ նոր բան չեմ ասի` նշելով, որ  նման քայլի պատճառն այն է, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքի միակ մուսուլմանական պետությունն է, որն էլ իր հերթին Իսրայելի համար հանդիսանում է տնտեսական առումով գործընկեր: Դա առաջին պատճառն է, որի հետ կապված` Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, եւ երկրորդ` կապված է նաեւ երկրի  անվտանգության հետ: Այս երկու հանգամանքների հետ կապված` Իսրայելը մի փոքր զգուշությամբ  է մոտենում այդ հարցին: Սակայն թե՛ մարդիկ եւ թե՛ պետությունները ունեն բարոյականություն եւ արժանապատվություն: Հարկ եմ գտնում նշել, որ հրեաների այն մեծամասնությունը, ովքեր տեղյակ են տեղի ունեցածից, մեծ ցավով են խոսում ցեղասպանվածների մասին: Ներկայումս մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հայերի ցեղասպանությունը ճանաչվի":

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ