«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը «Ժողովուրդ». Ավինյանի թիմի նոր «հանճարեղ» գաղափարը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի

ՙՙՙՉԵՆ ԳՐՎՈՒՄ ԵՐԳԵՐ, ՈՐՈՆՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԿԱՏԱՐԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՉԵՆ ԳՐՎՈՒՄ ԵՐԳԵՐ, ՈՐՈՆՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԿԱՏԱՐԵԼ՚

Երգչուհի ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՐԽՈՅԱՆՆ օրերս հանրությանը ներկայացրեց իր իսկ հեղինակային ՙԼուսին՚ երգի տեսահոլովակը: Երկարատեւ լռությունից հետո երգչուհին ներկայացավ 6/8 ժանրում: Չնայած ՙԻրավունքի՚ հետ զրույցում երգչուհին բացառեց իր լռելու մասին խոսակցությունները.
-Լռություն երբեք չի եղել, ես միշտ աշխատում եմ եւ երբեք հետ չեմ կանգնի իմ ընտրած մասնագիտությունից` որքան էլ մեր երկրում դժվար լինի երգարվեստով զբաղվելը: Միշտ կան նոր երգեր, իսկ հիմա կլինեն նոր տեսահոլովակներ:
- Երկարատեւ լռությունից հետո վերադարձաք միանգամայն այլ ոճով` 6/8 ժանրում: Ինչո±վ էր դա պայմանավորված, այսօր ոճն ընդունվա±ծ է հանրության կողմից, թե կան այլ պատճառներ:
- Բոլոր ոճերից առավել սիրում եմ մեր հայկականը եւ որքան էլ շատ մարդիկ փորձեն եվրոպական ուղեղներով ապրել, միեւնույն է, տանը գաղտնի լսելու են մեր հայկականը, ոչ ռաբիսը, դա ուզում եմ շեշտել, որովհետեւ շատերը 6/8 ձեւաչափը խառնում են ռաբիսի հետ:
- Մարգարիտա Բարխոյանը, փաստորեն, սկսել է նաեւ ստեղծագործել` երգերի խոսքեր եւ երաժշտություն, այդ ինչպե±ս ստացվեց:
- Ամենակարեւորը` ստացվեց եւ ինձ ու իմ հանդիսատեսին դուր եկավ: Միշտ ստեղծագործել եմ եւ հիմա հասկանալով, որ չեն գրվում երգեր, որոնք կցանկանայի կատարել, դրա համար հիմա միայն իմ հեղինակային երգերն եմ կատարում:
- Առաջիկայում ոճային փոփոխություններ սպասվո±ւմ են:
- Ամեն նոր աշխատանքում ոճային փոփոխություններ կլինեն, բայց այն ոճը, որը հիմա տեսնում եք` երգերի առումով միշտ կլինի: Կլինեն նաեւ ավելի ռոմանտիկ, մեղեդային երգեր:
- Երկրպագուներն ինչ նորություններ սպասեն Ձեզնից:
- Նոր տեսահոլովակ, որի վրա արդեն աշխատում ենք, ձայնասկավառակ... Շատ նպատակներ ունեմ, որոնք հերթով իրականացնելու եմ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ