ՙԲԼԵՖ Է, ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ՉԻ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ
Արխիվ 12-16Վերջերս պտտվում են անթիվ-անհամար տեղեկություններ այն մասին, իբր Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հարցը կարող է հետաձգվել կամ ընդհանրապես չլինել: Թե որտեղից են փչում այս քամիները, ճշտեցինք քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ.
- Ասել, որ տարածաշրջանում քաղաքական ինչ-որ իրավիճակ է փոխվել, որը կարող է հետաձգել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության հարցը, ճիշտ չի լինի: Նման բան տեղի չի ունեցել, ընդհակառակը` մրցակցությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ կարծես թե հակառակ տրամաբանությունն է հուշում, որ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի հնարավորինս շուտ ավարտին հասցնել ե°ւ տնտեսական, ե°ւ քաղաքական տեսակետից կոնսոլիդացիոն այդ ծրագրերը: Եթե անգամ նման բան լինի, եւ որոշ ժամանակով հետաձգվի գործընթացը, ապա դա պայմանավորված կլինի զուտ տեխնիկական խնդիրներով:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
