«Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում

ՙՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է 5 ՈՒԺԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է  5 ՈՒԺԵՐԻՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙՕրինաց երկիր՚, ՀՅԴ, ՙԺառանգություն՚ խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձեւաչափի անհրաժեշտությունը,  կարեւորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի  կառավարության հետ բաց, անկաշկանդ համագործակցության ուղիները, այդ թվում` տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարեւորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը եւ  պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձեւաչափերով: Այնուհետ տեղի ունեցած կառուցողական երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ,   ներկայացրել տարբեր առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների եւ  շահարգիռ կողմերի հետ` կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ