«Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում

ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ «ԱՇԽԱՏԱՎԱՐՁ» ԼՈՏՈՅԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴՈՎ ԵԹԵՐ ԼՑՎԵՑ

Արխիվ 12-16

ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ «ԱՇԽԱՏԱՎԱՐՁ» ԼՈՏՈՅԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴՈՎ ԵԹԵՐ ԼՑՎԵՑ

Այսօր ԱԺ-ում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը սազը ձեռքին գովք էր անում հեռուստառադիոընկերություններում գովազդի պուպուշ լինելու հանգամանքը, նշելով, որ որեւէ անբարեխիղճ գովազդ չի հնչել եթերում: Սրա հետ կապված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարց ուղեց ՀՌԱՀ նախագաին ճշտելու, թե երբ է վերանալու հեռուստատետեսությամբ հեռարձակվող լոտո-աշխատավարձի այն գովազդը, ըստ որի մարդկանց դրդում են չաշխատելու եւ աշխատավարձ ստանալու.«Ի՞նչ է սա նշանակում, մարդկանց անգործությա՞ն եք տանում: Այս կերպ աշխատավարձ բառը արժեզրկում են»: ՀՌԱՀ նախագահը շտապեց տեղեկացնելու, որ այդ գովազդն արդեն դուրս է եկել եթերից եւ գովազդի ձեւը փոխվել է. «Օրենքի խախտում չկա, այլ միայն բարոյական խնդիր էր, մեզ լսեցին եւ հոլովակը փոխեցին, կոմպրոմիսային տարբերակ գտանք»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ