«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը «Ժողովուրդ». Ավինյանի թիմի նոր «հանճարեղ» գաղափարը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի

«ԹՈՓ ՄՈԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Արխիվ 12-16

«ԹՈՓ ՄՈԴԵԼ  ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի  ԲԱՑԱՌԻԿ  ԻՐԱՎՈՒՆՔԸ


«Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշն  ազգային ասոցիացիան,  մանկական  երեւանյան ժամանցի  կենտրոններից մեկում կազմակերպել էր գեղեցիկ ցերեկույթ-շնորհանդես:  Առիթը՝  մեկն էր,  այսուհետ ՀՀ կառավարության որոշմամբ  կազմակերպությանը  տրված   է Հայաստան  բառն  օգտագործելու  բացառիկ  իրավունք:

Ի դեպ,  շուրջ  6 տարի  կազմակերպությունը   Հայաստանի  գրեթե  բոլոր  մարզերում  եւ Երեւանում անցկացնում է  բազմաթիվ մոդելային մրցույթներ, նորաձեւության  ցուցադրություններ,  իրականացնում  տարբեր  մշակութային  նախագծեր:

Շնորհանդեսի ընթացքում, «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշն ազգային ասոցիացիայի  խորհրդի նախագահ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ` կազմակերպության  ապրանքանիշ հանդիսացող խորհրդանիշ արձանիկը, հանձնեց ընկերության  գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

Ներկաներին իր ողջույնի խոսքը  հղեց «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշնի  գեղարվեստական ղեկավար, Հայաստանի  թատերական  գործիչների  միության  անդամ  Մարինե Գրիգորյանը: Վերջինս բեմադրել էր նաեւԳարուն-Երեւան -2014 նորաձեւության  ցուցադրությունը,  որը  հաջորդեց  շնորհանդեսին:


Երեկոյի ընթացքում  շնորհակալագրեր հանձնվեցին «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշնի աջակիցներին ուգործընկերներին, այդ թվում նաեւ «Զարուհի» ամսագրին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ