ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Արխիվ 12-16
Սրտանց շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթին եւ իր ողջ անձնակազմին` 25-ամյակի կապակցությամբ: Եթե 25 տարի դիմացել եք, ուրեմն` դուք պետք եք մեզ: Շատ կարեւոր է դա: Կարդացվող թերթ է, կարդում եմ այն, սուտ կլինի, թե ամեն համարն եմ հասցնում կարդալ, բայց հետաքրքրվում եմ, նայում եմ, կարդում եմ: Պարզապես մնում է միայն խորհուրդ տալ. Ուշադիր եղեք, աշխատեք խմբագրությունում սեւ ակնոցներով չնստել: Հանեք սեւ ակնոցները, մեր աշխարհում լավ բաներ էլ շատ կան: Եթե լավն այս կյանքում շատ չլիներ, ապա` ապրելը դժվար կլիներ:
Հ. Պարոնյանի անվան
երաժշտական կոմեդիայի
պետական թատոնի
գեղարվեստական ղեկավար` ՀՀ ժողովրդական արտիստ,
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ