ՙՇԱՆԹՆ ԸՆԴԴԵՄ ՙԻՐԱՎՈՒՆՔ ՄԵԴԻԱ՚ ՍՊԸ-Ի ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է
Արխիվ 12-16Ապրիլի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում պետք է հրապարակվեր ՙՇանթն՚ ընդդեմ ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊԸ-ի հայցով դատավճիռը: Սակայն դատարանը որոշեց սույն քաղաքացիական գործի քննությունը վերսկսել. ՙԴատարանը ուսումնասիրելով գործի նյութերը` գտել է, որ կան գործի համար կարեւոր նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք չեն պարզվել՚,- ասված է դատարանի որոշման մեջ:
Թե հատկապես որ հանգամանքներն են դրանք, եւ ընդհանրապես ինչ է դա նշանակում, պարզ կլինի մայիսի 8-ին. երբ կշարունակվի այս դատավարությունը: Նշենք, որ ՙՇանթի՚ դատական տեռորը ՙԻրավունքի՚ եւ ընդհանրապես ազատ խոսքի ու մամուլի դեմ շարունակվում է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
