Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ»

Դերասանուհի. «ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»

Արխիվ 12-16

Դերասանուհի. «ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»


Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն օրերս են վերադարձել ապրիլի 7-13-ը Սանկտ Պետերբուրգում կայացած XVI ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների` «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնից: Փառատոնին այս տարի մասնակցել են  թատրոններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Էստոնիայից: Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսին պատմեցին դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ու բեմադրիչ, ՀՀ Ժող. արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ, ով, թեպետ անձամբ ներկա չի գտնվել փառատոնին, սակայն, արդեն հասցրել է լսել հայ մասնակիցների ունեցած հաջողությունների մասին: Ի դեպ, գործը, որով դերասանուհի Ա. Շահնազարյանը ներկայացել է փառատոնին, բեմադրել է Վ. Շահվերդյանը: Խոսքը Կարինե Խոդիկյանի«Պենելոպեի» մասին է:

«Ինձ համար առաջնային էր, թե ինչպես ներկայացումը կընդունի հանդիսատեսը. մենք բոլորս աշխատում ենք հանդիսատեսի համար: Ներկայացման հաջորդ օրը, երբ դրսում կանգնած սպասում էի հերթական ներկայացման, ինձ անծանոթ մարդիկ մոտեցան ու շնորհավորեցին: Մի ռուս կին էլ թաց աչքերով մոտեցավ, գրկեց ու համբուրեց ինձ… Դա ինձ համար արդեն հաղթանակ էր»,- ասաց Ա. Շահնազարյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

 

 

Նյութը, լուսանկարը եւ տեսանյութը`Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ