Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում

«ՄԵԾ ՊԱՀՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ, ՆՈՒՅՆԸ ՆԱԵՎ ԶԱՏԻԿԻՆ ՈՒ ՄՅՈՒՍ ՏԱՂԱՎԱՐ ՏՈՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ՄԵԾ ՊԱՀՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ, ՆՈՒՅՆԸ ՆԱԵՎ ԶԱՏԻԿԻՆ ՈՒ ՄՅՈՒՍ ՏԱՂԱՎԱՐ ՏՈՆԵՐԻՆ»


«Իրավունքի» ընթերցողներից մեկը խմբագրություն էր դիմել հարցով` կապված Սուրբ Զատիկի տոնի հետ. «Արդյո՞ք ընդունելի է Ս. Զատիկին ամուսնության կամ նշանադրության արարողություն անել եւ որքանո՞վ է ընդունել այն համարել ուրախ տոն»:

Հարցի պատասխանը պարզեցինք Բաղդատի հոգեւոր հովիվ Տ. Պետրոս աբեղա Ազարյանից.

- Հարության տոնն այնքանով է ուրախ տոն, որ եթե չլիներ խաչելությունը եւ ապա հարությունը, չէր լինի նաեւ մարդկության փրկությունը: Քրիստոս իր խաչելությամբ մարդկության մեղքը վերցրեց իր վրա, իսկ հարությամբ մարդկությանը նոր կյանքի հույս տվեց: Եվ քանի որ ուրախ տոն է, դրա համար արգելված է Սուրբ Զատիկին գերեզման այցելել, մինչդեռ, ինչպես գիտեք, մեզ մոտ հին ու նոր մահացածներին տարբեր օրեր են գնում: Ինչ վերաբերում է ամուսնությանն ու նշանադրությանը, նշեմ, որ Մեծ Պահքի ընթացքում չի կարելի ամուսնանալ, նույնը նաեւ Զատիկին, եւ մյուս տաղավար տոներին:

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ