Ըստ ՙՍիվիլիթասին՚ մոտ կանգնած աղբյուրի` Վարդան Օսկանյանը բավականին խոշոր կանխիկ գումար է տրամադրել քարոզչության պատասխանատուներին, եւ նրանց հանձնարարված է շատ ինտենսիվ քարոզչություն ծավալել ՙՖեյսբուքում՚ եւ այլ հարթակներում`
ձգտելով ինտերնետի 400 հազար օգտատերերից գոնե 1/3-ին ողողել տեղեկատվությամբ, իբր ՀՀԿ-ի գործերը շատ վատ են, այդտեղ պառակտում է եւ փախուստի տրամադրություն, ու ճիշտ կլինի մասնակցել մասսայական հանրահավաքների եւ մի թեթեւ ՙհու՚ անելով` հասնել իշխանափոխության: Մեր աղբյուրի վկայությամբ` որոշված է այդ ուղեղալվացման գործի մեջ ներգրավել նաեւ հայտնի, մեծ լսարան ունեցող բլոգերներին, եւ թույլատրված է նրանց առաջարկել կաշառքներ` ընդհուպ 30-50 հազար դոլար: