Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում

ՙՙԲՀԿ-Ի ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՆ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՆ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Արդեն պարզ է, որ ապրիլի 28-ին Հայաստանը կստորագրի Մաքսային միությանը անդամագրվելու համաձայնագրի տակ: Որքան էլ արեւմտասերները խառնվել են իրար` ՀՀ-ի ներքաղաքական եւ սպասվող արտաքին փոփոխություններից, այնուհանդերձ, Հայաստանը հստակ ընտրել է իր ուղղությունը: Ավելին, հայտնվել են նաեւ այնպիսիք, ովքեր խիստ ափսոսում են նախկին վարչապետի հեռանալը եւ բավականին ծանր են տանում նոր վարչապետի քաղաքական կուրսը: Չնայած, ԲՀԿ-ն անցկացրել է տնտեսական ֆորում, այնուամենայնիվ, որեւէ հստակ դիրքորոշում չի հայտնել` ՄՄ-ին անդամագրվելու հետ կապված: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք 4-րդ գումարման ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:
-Ես արդեն ասել եմ, որ այս իրադրությունում ՄՄ-ին անդամագրվելը ՀՀ-ի առաջիկա հեռանկարի լավագույն լուծումն է` պայմանավորված բազում հանգամանքներով: Մեր արտադրական կուլտուրան այդքան էլ բարձր չէ, նաեւ հաշվի առնելով, որ մեր քաղաքացիներից շուրջ 3 միլիոնն այնտեղ է ապրում, կարծում եմ ՄՄ-ում գտնվելը նպատակահարմար է:
- ԲՀԿ-ն անցկացրել է տնտեսական ֆորում, սակայն այդպես էլ պարզ չէ նրա դիրքորոշումը` ՄՄ-ի հետ կապված: Ձեր կարծիքով` որքանո±վ է համապատասխանում այդ ֆորումի ֆորմատը ՄՄ-ի հետ, որն իրենից հենց տնտեսական համագործակցություն է ներկայացնում:
- ԲՀԿ-ի անցկացրած ֆորումը հետապնդում էր մի նպատակ` երկիրը դուրս հանել ճգնաժամային ու մղձավանջային իրավիճակից, եւ, բնականաբար, տարբեր զարգացումները, ինչպիսին կլինեն սոցիալական, տնտեսական, ապա թե° ԲՀԿ-ի, թե° քաղաքական մյուս ուժերի կողմից ծրագիրը նույն նպատակն է հետապնդում: Կարծում եմ, որ այդ ծրագրի շրջանակներում ՄՄ-ում գտնվելու գործոնը չի խանգարում:
- Չե±ք գտնում, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը այնուամենայնիվ պետք է կառավարությունում ներկայացուցիչներ, մասնակցություն  եւ պատասխանատվություն ունենար:
- Ես կարծում եմ, որ մեր կուսակցության նախագահը հստակ, միարժեքորեն եւ բոլորին հասկանալի ասել է արդեն, ուստի դրա վերաբերյալ խոսակցությունները համարում եմ ոչ տեղին: Այսինքն, այս պահին որոշումը քաղաքական է, թե ռազմավարական, բայց ճիշտը դա է:
- Վերջերս ԲՀԿ-ն` կոալիցիա մտնել-չմտնելու հետ կապված, երկու տարաբնույթ կարծիքներ է հայտնում առ այն, որ նման հարց չի քննարկվել, կամ էլ, կտրականապես ասում են, որ չեն մտնելու:
- Այդքան չեմ խորացել դրա մեջ, բայց այդ հարցերին ավելի սպառիչ կարող են իրենք պատասխան տալ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ