Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ»

ՙՙՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ՚ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՑՈՒՑԻ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է՚

Արխիվ 12-16

ՙՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ՚ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՑՈՒՑԻ,
ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է՚


Ի զարմանս մի շարք քաղաքական ուժերի, այսօր ընդդիմադիր է իրեն հռչակում ՙՕրինաց երկիրը՚: Վերջիններս հնարավո±ր է, որ տեղ գտնեն ձեւավորված ոչ իշխանական քառյակում ու արդյունքում ստացվի հնգյակ, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
-Պետք է չորս ուժերով հարցը քննարկենք, բայց մինչ այդ ՙՕրինաց երկիրը՚ դեռ պետք է իր գործողություններով ապացուցի, որ ընդդիմություն է: Միայն ասելով չէ, թե ընդդիմադիր եմ: Եթե ՕԵԿ-ը ընդդիմադիր վարք դրսեւորի, բնականաբար, միշտ էլ հնարավոր է, որ համագործակցելու եզրեր գտնվեն: Իսկ թե, ի վերջո, կդառնա քառյակ, հնգյակ կամ ընդհանրապես Հանրապետականն էլ ընդդիմությանը կմիանա ու այդպես կդառնանք վեց ուժերով հզոր ընդդիմություն, կյանքը ցույց կտա: Իսկ այսօրվա դրությամբ ասել, որ հնարավոր է, թե` ոչ, պետք է նշեմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Ուղղակի, սա կանխատեսումների խնդիր չէ, դա իրենց ընտրությունը պետք է լինի:
- Այս դեպքում, երեք նախագահների օրոք այս ու այն կողմ շուռումուռ եկած ուժի հետ համագործակցելը, արդյո±ք կարող է նպատակահարմար լինել:
- Քառյակում կա ՀԱԿ-ը, որը ժամանակին եղել է իշխանություն, հետո ընդդիմություն, ՙԲարգավաճ Հայաստանը, որը ժամանակին եղել է իշխանություն, հիմա` այլընտրանք, կա նաեւ ՀՅԴ-ն, որը նույնպես ժամանակին եղել է ընդդիմություն, հետո դարձել է իշխանություն, ապա կրկին ըննդիմություն, եւ կա ՙժառանգությունը՚, որը միշտ եղել է ընդդիմություն: Այսինքն` կան քաղաքական ուժեր, որ նմանատիպ ճանապարհ են անցել, եւ հիմա ասել, թե ինչ է եղել անցյալում, երեւի այդքան էլ ճիշտ չէ: Ուղղակի, դա տեղեկություն է, որը պետք է իմանանք, հասկանանք, գիտակցենք, իսկ մնացածը ապագան միշտ պետք է պայմանավորվի ապագա վարքագծի շրջանակներում: Բոլորս գիտենք` ով ինչ է անում, եւ ըստ իրենց վարքագծի` հասկանալի կլինի, թե ինչպես ենք աշխատելու: Իսկ հիմա ասել, թե կոնկրետ մեկի հետ չենք աշխատելու, մի քիչ սխալ է, որովհետեւ խորհրդարանում էլ, այդպես չենք աշխատում: Եղել են օրենքներ, որ ողջ խորհրդարանը միաձայն է քվերակել, օրենքներ էլ եղել են, որ տարբեր ձեւ ենք քվեարկել: Այնպես որ, ապագայի հարց է, որոնց խնդիրը ՙեթե՚-ների մեջ է, ու կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ