Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը

ՙԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՃԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ՚

Արխիվ 12-16

ՙԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՃԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ՚

Ցնծում են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` ռոբերտքոչարյանական եւ լեւոնտերպետրոսյանական լրատվականներն այն տեղեկատվությունից, որ ԱԺ ՙՕրինաց երկիր՚ խմբակցությունը դուրս եկավ կոալիցիայից, իսկ ՀՅԴ-ն այդպես էլ չմիացավ քաղաքական մեծամասնությանը: Այս ցնծությունը այլընտրանքախառը ընդդիմության մոտալուտ հաղթանա±կն է ազդարարում, թե± հերթական պատրանքն է, ՙԻրավունքը՚ պարզեց ՀԱԿ դաշինքի անդամ, ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻՑ.
-Չեմ կարծում, որ իրենք այդքան միամիտ են ու չեն հասկանում, որ գոնե ՕԵԿ-ի պարագայում իրենք որոշում չեն կարող ընդունել: ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի կուսակցությունն է, եւ նա է այդ որոշումն ընդունել: Իսկ ՀՅԴ-ն սպասարկում է Ռոբերտ Քոչարյանին, այսինքն` համատեղ որոշել են, որ ՕԵԿ-ին եւ ՀՅԴ-ին դուրս թողնեն կոալիցիայից, որովհետեւ հիմա դրա անհրաժեշտությունը չկա: Սովորաբար կոալիցիան կազմում են հետընտրական կեղծված ընտրությունների շոկային գոլորշին թուլացնելու համար: Հիմա դրա կարիքը չկա, մինչդեռ սրանց օգտագործելու են 2017 թվականին, եթե, այսպես կոչված, սահմանադրական  բարեփոխումների արդյունքում ընդունվի խորհրդարանական համակարգը: Եվ այդ ժամանակ ընդդիմադիր ուժերի հաշվին` ՕԵԿ-ին գրելու են 5% ձայն, ՀՅԴ-ին` 6-7%, իսկ ԲՀԿ-ն ինչքան կարողացավ ձայն գնել, այդքան էլ գրելու են եւ ԲՀԿ-ի մեջ երկու հոգի կլինեն ՀԱԿԿ-ից: Ամբողջ խճանկարը սա է լինելու: Եթե իրենք այդքան միամիտ են, որ չեն հասկանում, ուրեմն` իրենք առավել եւս այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտի արժանի քաղաքական գործիչներ են: Իսկ թե ինչպես են գնահատում իրավիճակն ընդդիմադիները, այսպես ասած, անճարակությունից կանգնել են փաստի առաջ եւ փորձում են դրանով իրենց գոհացած զգալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ