ՙՕԵԿ-Ի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ՚
Արխիվ 12-16ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ՚
Մինչեւ երեկ իշխանության կողքին գոյատեւող քաղաքական ուժը` ՙՕրինաց երկիրը՚ ՙանժամանակ հեռացավ՚ կոալիցիայից: Իսկ թե ինչպե±ս են այս քայլը գնահատում Հանրապետական կուսակցությունում, ՙԻրավունքը՚ ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ.
-Ճիշտն ասած, առաջին հերթին հասարակությունը պետք է գնահատի: Ընդհանրապես ՕԵԿ-ի հայտարարությունը ինձ համար զարմանալի էր ու հիմնավորումները` անընդունելի: Բայց, եթե իրենք որոշել են ընդդիմություն դառնալ, արդեն իրենց խնդիրն է:
- Պարոն Ավետիսյան, իսկ հնարավո±ր է, որ բոլորովին էլ իրենք չեն որոշել, այլ, պարզապես, ՀՀԿ-ն որոշել է ձերբազատվել ավելորդ ՙբեռից՚:
- Ձեզ թվում է` մենք ենք որոշել, որ իրենք ընդդիմություն դառնան: Իրենք են հայտարարել, մենք ինչպե±ս կարող էինք նման որոշում կայացնել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
