«Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան

ՙՈՒՄ ԵՐԱԶԱՆՔՆ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼԸ

Արխիվ 12-16

ՈՒՄ ԵՐԱԶԱՆՔՆ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ
ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼԸ


Մի քանի օր անց արդեն պարզ կլինի, թե ով կշարունակի մշակույթի նախարարի պաշտոնը, 8 տարի մշակույթի նախարարությունը ղեկավարած Հասմիկ Պողոսյանը, թե գործ կունենանք նոր նախարարի հետ: Չնայած դեռ շարունակվում են անուններ շրջանառվել նոր նախարարի պաշտոնի համար, բայց միշտ չէ, որ շրջանառվող անունները վերջում իրականություն են դառնում: Մշակույթի նախարարի պաշտոնում 2 անուններ են ամենից շատ պտտվում` փոխքաղաքապետ, կինոռեժիսոր Արամ Սուքիասյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի, չնայած որ Շ. Պետրոսյանը վերջին շրջանում անընդհատ հերքում է այդ լուրը: ՙԻրավունքի՚ հետ զրույցում նույնպես երգչուհին այդ մասին հերքելուց հետո շեշտեց. ՙՄի±թե այս երկու տարվա ընթացքում այդպես էլ չհասկացան, որ ես ուրիշ մեկն եմ: Գրում են, թե ստորագրահավաք եմ անում իբրեւ Հասմիկ Պողոսյանի տեղը զբաղեցնելու համար, ինձ պե±տք է այդ տեղը, ինձ ոչ ոք ոչ առաջարկել է, ոչ էլ ես եմ երբեւէ երազել այդ մասին՚: Իսկ նախարարի հետ իր հակասությունների պատճառը, ըստ երգչուհու, ընդամենը մշակույթի ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներն են, եւ ով ուզում էր լիներ նախարարի աթոռին, միեւնույն է, եթե կան խնդիրներ ոլորտում, որոնք այսօր առկա են, ապա իր հետ խնդիր կունենար: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հավանական թեկնածուին` Արամ Սուքիասյանին, ապա վերջինս շարունակում է լռությամբ պատասխանել` ո°չ հերքել, ո°չ էլ հաստատել լուրը:
Ինչեւէ, ով էլ լինի մշակույթի ապագա նախարարը, ինչ էլ գրեն ու խոսեն չար լեզուները, մի բան պետք է հաստատ գիտակցել, որ մշակույթը դարերով եկած արժեք այն ոչ թե պետք է ոչնչացնել, այլ աչքի լույսի պես պահել է ու պահպանել` փոխանցելով սերունդներին:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ