ՌՈՒՄԻՆԱՑԻ ԵՐԳԻՉԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՙԼԱ-ԼԱ-ԼԵ՚ ԵՐԳԸ
Արխիվ 12-16Հեղինակային իրավունքների խախտելն ու գրագողությունը վերջին շրջանում կարծես սովորական երեւույթ են դարձել: Եթե նախկինում հայ երգիչ-երգչներն էին արտասահմանյան երգիչների երգերը վերցնում ու հայերեն խոսքեր գրելով` ներկայացնում իրենցը, ապա այսօր հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մինչեւ այսօր բազմաթիվ օրինակներ արդեն հայտնի են, հիմա հերթը ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՙԼա-լա-լե՚ երգինն է:
ՙՏեսնես` կգա± մի օր, երբ հեղինակային իրավունքները կպաշտպանվեն ու այլազգի երգիչներն օգտագործելով մեր երգերը` ուղղակի կհարցնեն մեզ, կամ գոնե կնշեն, որ դա մեր երգն է...՚,- երգիչ Էրիկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել եւ ներկայացրել ռումինացի երգիչ Նիկոլա Գուտի կատարմամբ ՙԼա լա լե՚ երգի տեսահոլովակի ռումինական վատ կրկնօրինակած տարբերակը:
Ի դեպ, Նիկոլա Գուտի կատարմամբ ՙԼա-լա-լե՚ երգի տեսահոլովակը համացանցում հայտնվել է 2013 թվականին, իսկ Էրիկ Կարապետյանի երգը` 2010 թվականին, որը շատերի սիրելի հիթն է համարվում առ այսօր:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
