Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԵՐԱՍԱՆԸ ԿԲԱՑԻ «ԱՐՄՄՈՆՈՆ»

Արխիվ 12-16

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԵՐԱՍԱՆԸ ԿԲԱՑԻ «ԱՐՄՄՈՆՈՆ»


Ապրիլի 25-29-ը Երեւանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Այս տարի կցուցադրվի 17 ներկայացում:

Ըստ զրուցակցի` փառատոնը կբացվի Մեծ Բրիտանիայից ժամանած հանրահայտ դերասան Փետար Միլուշեւսկու «Գեղեցիկը» մոնոներկայացմամբ: Արդեն հայ թատերասեր հանրությանը ծանոթ դերասանուհի Բիրուտե Մարը կներկայանա «Բառեր ավազի վրա» մոնոներկայացմամբ, իսկ Վիդմանտաս Ֆիժալկաուսկասը` հանրահայտ բեմադրիչ Սաուլիս Վարնասի «Խավարում հայտնված» մոնոներկայացմամբ:

Հայ թատերասեր հանրությանը հայտնի եւս մեկ լեհ դերասան Յանոշ Ստոլարսկին էլ կցուցադրի «Հոբ Երանելի» մոնոներկայացումը: Փառատոնի շրջանակներում Ռուսաստանից հանդես կգան դերասան Ալեքսեյ Բաղդասարովը` «Ապոկալիպսիսի մեկնիչը» եւ  դերասանուհի Օլգա Նովիցկայան` «Դասը» մոնոներկայացումներով: Փառատոնից անմասն չեն մնա հայ դերասաններ Ռոբերտ Հակոբյանը` «Զրույց գիշերին», Զարուհի Խաչատրյանը` «Խարույկ լուսաբացին», Արա Գեւորգյանը` «Ծխախոտի վնասի մասին», Յուրի Իգիթխանյանը` «Ամիսը գյուղում. Իսլաեւ», Վարազդատ Փանոյանը` «Դորիան Գրեյ» եւ Մարի Գրիգորյանը` «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումներով:
Մ. Մխիթարյանը տեղեկացրեց, որ փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն մոնոներկայացումների միջազգային փառատոների հանրահայտ տնօրեններ: Ի դեպ, փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ