«Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան

ՙՙՙՙՙՙԿԳԲ-Ի ՊԱԴՎԱԼԸ՚ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՙԿԳԲ-Ի ՊԱԴՎԱԼԸ՚ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻՆ

Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության` օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկով Գորիկ Հակոբյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ձերբակալված անձանց պահպանման վայրում առկա թերությունները շտկելու ուղղությամբ: Ըստ ՄԻՊ-ի մամուլի ծառայության` 20 օրվա ընթացքում արվել են 10 կետանոց բարեփոխումներ, որոնք ընդգրկում են ինչպես կենցաղային եւ զբոսանքի պայմանների բարելավումը, այնպես էլ կալանավորների համար զանգի իրավունքի ապահովումը, տեսակցությունների կանոնակարգումը, մատյաններում արձանագրումների հստակեցումը, այդ թվում նաեւ` սահմանելով հարցաքննություններից հետո պարտադիր բուժզննումներ, որպեսզի դրանց ընթացքում բռնության կիրառումն անմիջապես արձանագրվի:
Թե ինչով է դա պայմանավորված` ըստ կուլիսային խոսակցությունների, ՙԿԳԲ-ի պադվալ՚ անունով հայտնի կալանավայրը նախապատրաստում են նրան, որ այդտեղի ՙբնակիչների՚ մեծ մասը շուտով լինելու են ոչ թե օպերատիվ գործողություններով հանցանքի վայրում բռնված մանր կաշառակերները, այլ մարդիկ, ովքեր մեղադրվելու են պետական հանցագործությունների համար: Կուլիսներում խոսում են, որ մայիսից հետո` Մաքսային միություն մտնելուց հետո ձեւավորված մթնոլորտը թույլ է տալու սկսել քրեական հետապնդում արեւմտյան գրանտներով սնվող կառույցների ղեկավարների նկատմամբ, որոնց արդեն անկաշկանդորեն ներկայացվելու են սահմանադրական կարգի դեմ կատարված եւ լրտեսական գործունեության մեղադրանքներ: Ու հենց ապագա կալանավորների կոնտինգենտի փոփոխությունով է պայմանավորված այն, որ շտապ իդեալական կարգի են բերվում ինչպես կենցաղային պայմանները, այնպես էլ` կալանավորների պահման արձանագրային մասը:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ