ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ Է
Արխիվ 12-16Կոալիցիոն կառավարություն մտնելու հարց ՙԲարգավաճ Հայաստանի՚ օրակարգում չկա, եւ եթե հանկարծ ինչ-որ ԲՀԿ-ականներ, հնարավոր է` ներգրավված լինեն կառավարությունում, ապա նրանք նույն պահից կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցությունից, կդադարեն լինել մեր թիմակիցը: Նման հայտարարությունով երեկ հանդես էր եկել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Արդյոք տիկնոջ հայտարարությունը ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետն է, ճշտեցինք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ, որն էլ նշեց. ՙԱյո, տիկին Զոհրաբյանի կողմից արված հայտարարությունը ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետն է՚:
Մի տեսակ հետաքրքիր է ստացվում, փաստորեն, ՙԲարգավաճ Հայաստանում՚ միասնականությունը կաղում է, այն էլ` ինչ աստիճան, որ խմբակցության քարտուղարը հանդես է գալիս նման հայտարարություն-կոչով:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
