ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Արխիվ 12-16ՀՀԿ կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանն արդեն հաստատել է, որ կամ այս հինգշաբթի, կամ հաջորդ հինգշաբթի ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կուսակցության նախագահը կհրապարակի ԱԺ նախագահի թեկնածությունը` ելնել°ով անցկացվող խորհրդակցություններից: Ըստ կուսակցության կուլիսներից ստացված տեղեկատվության, առավել հավանական է, որ այս նիստին խորհրդակցություններն դեռ ավարտված չեն լինի, եւ հարցը կմնա հաջորդ շաբաթ: Ինչ վերաբերում է հնարավոր թեկնածուներին, ապա ԶԼՄ-ներում շրջանառվում են մի քանի ազգանուններ. ՀՀԿ ներկայացուցիչների մի մասը բարձրաձայնում են իրենց նախընտրած թեկնածուի անունը, սակայն առավել հավանական համարվում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
