ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ՖԻՆՆԱԽՈՒՄ
Արխիվ 12-16Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից առաջ, ըստ լուրերի, ստուգումներ են տեղի ունեցել Ֆինանսների նախարարությունում, որը անցկացրել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափերի չարաշահում` կապված Ֆիննախի համակարգում գործող ԾԻԳ-ի հետ: Կրկին ըստ լուրերի` այդ չարաշահման ջրի երես դուրս գալը արագացրեց Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ի դեպ, կառավարության եւ Վերահսկիչ պալատի հարաբերությունները չափազանց սրվեցին անցյալ տարի, երբ Ի. Զաքարյանը ԱԺ ամբիոնից ցույց տվեց հայտնի մալուխի կտորը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
