ՙՙՀՅԴ-Ն ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ՀՀ 12-րդ վարչապետի չսպասված հրաժարականը մեծ անակնկալի բերեց տարբեր խաղեր խաղացող քաղաքական գործիչներին: Ոչ իշխանական չորս ուժերի խաղաքարտերը միանգամից վայր դրվեցին, խաթարվեց իբր նրանց միջեւ ընթացող խաղաղ համաձայնությունների գործընթացը: Հարկ ենք գտնում նկատել, որ ՀՅԴ-ն նրանց վերջին հանդիպմանը ներկա չի գտնվել, դե, իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի բացառել իշխանության հետ համագործակցությունը: Վերջին զարգացումներից հետո ՀՅԴ պատգամավորներն անգամ չեն պատասխանում հեռախոսազանգերին: Հավանաբար վերջիններս մեծ սպասելիքներ ունեն իշխանություններից եւ վախենում են ռիսկային հայտարարություններ անել: Իր դերն է խաղում նաեւ Ծաղկաձորում ընթացող ՀՅԴ գերագույն գաղտնաժողովը:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
