ՙՙՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԱԿՏԻՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԵՆ ԱՐԵԼ
Արխիվ 12-16ԱԿՏԻՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԵՆ ԱՐԵԼ
Միանալով Երեւանի քաղաքապետարանի ՙՄաքուր պահենք մեր քաղաքը՚ կոչին` ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմը, ինչպես նաեւ ՙԻմ Հայաստան՚ փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, նախարարության ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային պարբերականն ու ՙՀայրենիք-Սփյուռք կենտրոն՚ ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին` ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Նշենք, որ շաբաթօրյակի մասնակիցները մաքրեցին ու բարեկարգեցին Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը, որտեղ նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է ՙՀայ բարերարների ճեմուղին՚:
Ի դեպ, շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցում էր նաեւ արտգործնախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանը, մինչդեռ որոշ պաշտոնակատար նախարարներ ՙակտիվորեն՚ լռում են ու սպասում նոր կազմավորվող կառավարության դիրքորոշմանը` մասնավորապես իրենց ՙլինել, թե չլինելու՚ հարցում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
