ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՙՍՊԱՌՆՈՒՄ Է՚ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ինչպես հաճախ խորհրդարանում է անում, ՙմատ թափ տվեց՚ ԲՀԿ-ականների վրա` լրատվամիջոցներից մեկի միջոցով հայտարարելով, որ` եթե հանկարծ ինչ-որ ԲՀԿ-ականներ ներգրավված լինեն կառավարությունում, ապա նրանք նույն պահից կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցությունից, կդադարեն լինել իրենց թիմակիցը:
Թե արդյոք այս հայտարարությունը նաեւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդի պաշտոնական դիրքորոշումն է նաեւ, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ, սակայն բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան:
Իսկ մեզ մնում է ենթադրել, որ Ն. Զոհրաբյանը հերթական անգամ իրեն առաջ է գցել նման հայտարարություն անելով, թեպետ կուսակից ընկերների դեմ նման ՙսպառնալիքներ տեղալը՚ միայն կարող էր լուրջ տարաձայնության հետեւանք լինել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
