ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՙԱՀՈՒՍԱՐՍԱՓԸ՚
Արխիվ 12-16Կոալիցիոն կառավարություն մտնելու հարցը ՙԲարգավաճ Հայաստանի՚ օրակարգում չկա, եւ եթե հանկարծ ինչ-որ ԲՀԿ-ականներ, հնարավոր է` ներգրավված լինեն կառավարությունում, ՙապա նրանք նույն պահից կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցությունից, կդադարեն լինել մեր թիմակիցը՚: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ընդգծելով, որ իր տեսակետը պաշտոնական է: Թե ինչ է սա նշանակում, արդյո±ք ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր կարող են շեղվել կուսակցության ընդհանուր գծից, ճշտեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ. ՙԱյդ մասին առանձին հայտարարություն չի արվել, տիկին Զոհրաբյանը ընդհանուր թեմայի շուրջ պատասխանել է մասնավորապես տվյալ հարցին՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
