Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՈՉ ՈՔ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԴԱՌՆԱԼ 13-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Արխիվ 12-16

ՈՉ ՈՔ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԴԱՌՆԱԼ 13-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Երեկ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում կայացավ Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի դռնփակ նիստը: Մինչ մամուլում ու հանրության շրջանում հնչում էր նոր վարչապետի անունն ու ժամանակից շուտ տեղեկատվություն տարածվում, նիստի ավարտին ակնկալիքները հօդս ցնդեցին: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ տեղեկացրեց, որ ՀՀ 13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի օրը` 14.04.2014, երեկոյան: «Երկուշաբթի տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, ինչպես նաեւ խորհրդի նիստ, որից հետո ես ձեր դատին կներկայացնեմ 13-րդ վարչապետի անունը: Այդ հարցով ՀՀԿ-ում քննարկումները դեռ չեն ավարտվել, քաղաքական կոնսուլտացիաները նույնպես շարունակվում են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը, իսկ մնացյալ հարցերին պատասխանեց նույն բովանդակությամբ` հավելելով, որ կոռեկտ չի համարում անուն հնչեցնել, քանի դեռ կուսակցությունը չի կայացրել պաշտոնական որոշում, իսկ մինչ այդ, որեւէ փակագիծ լրագրողների առաջ չի բացվի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի կոալիցիայի մաս կազմելուն, ԱԺ փոխնախագահը հորդորեց հարցնել իրենցից:
Սակայն քաղաքական կուլիսներում շարունակվում են ամենահավանական թեկնածուներ համարվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը: Իսկ սպասված անունը դեռեւս չի հայտարարվում, քանի որ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ կառավարության կազմի առնչությամբ որոշակի համաձայնության գալու համար եւս մի քանի օր է պետք: Իսկ մինչ երկուշաբթի նախատեսվում է ՀՅԴ, ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների հետ հանդիպումներ: Ի դեպ, նիստից հետո շատերը կատակում էին, թե «13» թվից են վախենում վարչապետի հավանական թեկնածուներն ու չեն շտապում պաշտոնավարել կառավարությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ