Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՍՈՑՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՍԱՏՐՅԱՆԸ ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ՄԻԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՍՈՑՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՍԱՏՐՅԱՆԸ ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ՄԻԱՅՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ


Մինչ մի շարք նախարարներ խուսափում են մեկնաբանություններ տալուց, որպեսզի այն վաղը չդիտվի որպես «կարապի երգ», ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ երեկ կառավարության նիստից հետո «դուխով» պատասխանեց լրագրողների հարցերին:
- Պարոն Ասատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հրաժարականը:
- Կարծում եմ` արդեն մեկնաբանություններ հնչել են, դա պարոն վարչապետի անձնական որոշումն էր:
- Ասում են` պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ է կապված եղել...
- Ես տեղեկություն չունեմ:
- Իսկ ցանկություն ունե՞ք նոր կառավարությունում պաշտոնավարելու:
- Իմ կարծիքը այդքան էլ հետաքրքիր չպետք է լինի այս պահին: Եթե կլինի անհրաժեշտություն աշխատանքները շարունակելու, կշարունակեմ:
Եվ վերջին հարցի շուրջ խորհելով` հեռացավ կառավարության շենքից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ