ՍՈՑՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՍԱՏՐՅԱՆԸ ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ՄԻԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Արխիվ 12-16ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Մինչ մի շարք նախարարներ խուսափում են մեկնաբանություններ տալուց, որպեսզի այն վաղը չդիտվի որպես ՙկարապի երգ՚, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ երեկ կառավարության նիստից հետո ՙդուխով՚ պատասխանեց լրագրողների հարցերին:
- Պարոն Ասատրյան, ինչպես կմեկնաբանեք վարչապետի հրաժարականը:
- Կարծում եմ` արդեն մեկնաբանություններ հնչել են, դա պարոն վարչապետի անձնական որոշումն էր:
- Ասում են` պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ է կապված եղել...
- Ես տեղեկություն չունեմ:
- Իսկ ցանկություն ունեք նոր կառավարությունում պաշտոնավարելու:
- Իմ կարծիքը այդքան էլ հետաքրքիր չպետք է լինի այս պահին: Եթե կլինի անհրաժեշտություն աշխատանքները շարունակելու, կշարունակեմ:
Եվ վերջին հարցի շուրջ խորհելով` հեռացավ կառավարության շենքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
