Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Եվրոպամետ ուժերը ահուսարսուռով սպասում են նոր վարչապետի նշանակմանը

Արխիվ 12-16

Եվրոպամետ ուժերը ահուսարսուռով սպասում են նոր վարչապետի նշանակմանը

Նոր վարչապետի նշանակման շուրջ ստեղծված իրարանցման ընթացքում մամուլի կողմից ամենահավանականան թեկնածու է ընտրվել  ԱԺ Նախագահ Հ. Աբրահամյանը: Ինչքանով են այդ կանխատեսումներն իրական՝ պարզ կդառնա երկուշաբթի օրը: Այնուամենայնիվ, կանխատեսումների եւ վարկածերի տիրաժավորմամբ ՝ շատ լրատվամիջոցներ եւ իրենց հովանավոր եվրոպամետ ու գրանտածիծ ուժերը ինքնաբացահայտվեցին, երբ հարձակումների գլխավոր թիրախ ընտրեցին ԱԺ նահագահին: Ընդ որում Հ.Աբրահամյանի դեմ հակաքարոզչության մոլուցքի մեջ լիբերալները կորցրել են բանականության վերջին նշույլները:

Նրանց կողմից հորինված այն քարոզչական էժանագին հնարքը, թե իբր Հ. Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, կդառնա ՛՛անգլիական թագուհի՛՛, իսկ իրական իշխանությունը իբր կանցնի Աբրահամյան-Ծառուկյան-Քոչարյան եռյակին, հեռու է ոչ միայն իրականությունից, այլեւ տարրական տրամաբանությունից: Նախ՝ Հ. Աբրահամյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի համար վստահելի թիմակից է: Դա նա տարիներ շարունակ ու բազմիցս է ապացուցել ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, այնուհետեւ վերջին երեք համապետական ընտրությունների ժամանակ  լինելով նախընտրական շտաբի պետ, հաջողությամբ բերել է ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին անվիճելի հաղթանակներ:

Իսկ ինչ վերաբերում է  Հ. Աբրահամյան - Ռ. Քոչարյան՝ ոմանց հիվանդ երեւակայությունում բուսնած միությանը՝ դա անհեթեթություն է: Ի տարբերություն  Ռ. Քոչարյանի՝ Հ. Աբրահամյանը միշտ կողմ է արտահայտվել Հայաստանի ՄՄ մտնելու վերաբերյալ եւ  իր խոսքում երբեք չեն հնչել եվրոպահնազանդ կոդավորում պարունակող արտահայտություններ՝ գենդեր-մենդեր եւ այլն: Ամենազավեշտալին այն է, որ հակաաբրահամյանական հոդվածներով  ողողված է հենց քոչարյանական մամուլը եւ հանդես են գալիս քոչարյանական կադրերը:

Մյուս կողմից Հ.Աբրահամյանին ՀՀ Նախագահին հակադրելու հնամաշ ու անբարո փորձերը նորից ջրի երես են հանում այն նույն լրատվամիջոցները, որոնք միաժամանակ պահանջում են ամբողջական իշխանափոխություն, երազելով Հայաստանում եւրոմայդանների մասին: Հետեւաբար, աներեւակայկան է պատկերացնել, որ սրանց սիրտը ցավա Ս.Սարգսյանի կամ մեր երկրի համար: Ընդհակառակը՝ այն որ նրանք սարսափում են Հ.Աբրահամյանի գործադիր իշխանությունը գլխավորելուց, ապացուցում է, որ այդ նշանակումից կշահի հայոց պետականությունը:

Գրանտածիծները, արեւմտապաշտ մամուլը եւ եվրոպամետ ուժերը ահուսարսուռով սպասում են նոր վարչապետի նշանակմանը, քանի որ զգում են, որ կորցնում են իրենց նեոեվրոպական հակազգային գաղափարները   իշխանության մեջ լոբբինգավորելու վերջին հույսերը:

Զ. Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ