Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Ըստ որի՝  ԲՀԿ նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված եւ երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը եւ դրանց շուրջ ԲՀԿ մոտեցումները:

ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին, եւ հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին:

ԲՀԿ տեղեկացնում է նաեւ, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ