ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՑ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒՑ
Արխիվ 12-16ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒՑ
Ըստ որոշ տեղեկությունների` Սյունիքում ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի անունը հայտնի կդառնա մինչեւ շաբաթվա վերջ: Որոշ լրատվամիջոցների մեկնաբանմամբ` մարզում սպասվում է թեժ մրցակցություն. մասնավորապես քննարկվում է Վահե Հակոբյանին Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար ընտրելու հարցը: Եւ քանի որ մարզային կառույցի ղեկավարին ընտրելու են տարածքային կառույցի ղեկավարներից, չի բացառվում, որ Վահե Հակոբյանն ընտրվի Կապանի ՀՀԿ կառույցի ղեկավար, այնուհետեւ ղեկավարի իշխող կուսակցության Սյունիքի մարզային կառույցը: Քանի որ Գորիսի ՀՀԿ կառույցի ղեկավար է ընտրվել Սուրիկ Խաչատրյանը, փորձեցինք հենց իրենից հետաքրքրվել, թե որքանով է հավանական համարում Վահե Հակոբյանի` իշխող կուսակցության Սյունիքի մարզային կառույցի ղեկավար ընտրվելը:
Նա մեր հարցին ի պատասխան` նշեց.- Ես էդ առումով ոչինչ ասել չեմ կարող, ավելի ճիշտ կլինի հարցնեք նրանից, ով դրա մասին խոսում է, ես չեմ կարող ոչինչ ասել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
