Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՀՅԴ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՅԴ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ

Ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու ոչ իշխանական չորս ուժերի որոշումը օր օրի առավել իմաստազրկվում է: Փաստացի, կառավարությունը նոր է կազմավորվում, եւ անվստահություն հայտնել դեռեւս անհայտ կառավարությանը` աբսուրդ է, իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակի հարցը լուծեց ՍԴ-ն` այն հակասահմանադրական ճանաչելով: Որքանով է այսօր նպատակային նման հանրահավաքներ անցկացնել` չեղած օրակարգով, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ.
-Այդ հարցը դեռեւս քառյակի քննարկման առարկա պետք է լինի, հետեւաբար տվյալ հարցի վերաբերյալ պատասխան այս պահին որեւէ մեկը չի կարող տալ: Իսկ առաջիկայում կլինի քառյակի հանդիպում, եւ քառյակն էլ կորոշի հետագա անելիքները:
- Տիկին Վարդանյան, կարծես թե, ՀՅԴ-ն անընդունելի չի համարում իրենց կողմից կառավարության անդամակցումը, ինչպե±ս եք վերաբերվում նման դիրքորոշմանը:
- Անկեղծ ասած, ՀՅԴ-ն որոշակի նախապայմաններ էր առաջ քաշել, թե որ դեպքում իր համար անընդունելի չի լինի եւ, բնականաբար, նաեւ իրենց որոշումը կախված կլինի նաեւ այդ պայմաններից, թե դրանք որքանով կիրառելի կինեն: Պետք է հիշեցնեմ, որ այդպիսի նախապայմաններ մեկ անգամ եւս առաջ քաշվել էին, եւ այն ժամանակ ընդունելի չհամարվեցին, իսկ թե որքանով այսօր այն ընդունելի կդիտվի, ինքս չեմ կարող նախապես որեւէ գնահատական տալ: Հետեւաբար, սպասենք իրադարձությունների զարգացմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ