ՄԻՊ-Ը ՈՐ ՕՐՎԱ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է
Արխիվ 12-16Հանրության, մամուլի ու քաղաքական գործիչների կանխատեսումներն ու ենթադրությունները, երբեմն վառ երեւակայությունը երբեք քաղաքական դաշտում այսքան ակտուալ չեն եղել, քան այսօր: Այս օրերին Բաղրամյան փողոցով, թեկուզ մեկ անգամ անցած փողկապավոր գործիչը պոտենցիալ վարչապետ է դիտվում այս կամ այն լրատվության, խմբի կամ պարզապես իր տանեցիների կողմից: Եվ այսպես, վարչապետի ՙթեկնածուների՚ շարքում հայտնվեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Թե արդյոք նման առաջարկ ստացել է ՄԻՊ-ը, ՙԻրավունքը՚ պարզեց ՄԻՊ գրասենյակից, եւ մեր հարցին ի պատասխան վկայակոչեցին Կ. Անդրեասյանի հայտարարությունը. ՙԿարծում եմ, որ դրանով փորձում են մեզ շեղել կարեւոր խնդրից` մարդու իրավունքների պաշտպանությունից՚:
Իսկ հետաքրքիր է, միթե ՄԻՊ-ի համար վարչապետի ով լինելը կարեւոր խնդիր չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
