ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆԻՉԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
Արխիվ 12-16Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների գործով քննիչ Ալեքսանդր Ղազարյանն ազատվել է աշխատանքից եւ դուրս եկել ՊՆ համակարգից: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ, ապա հավելեց.
- Ամեն դեպքում, չեմ կարծում, որ խիղճը տանջած լինի եւ հատկապես այդ գործի հետ կապված դուրս եկած լինի աշխատանքից, դա բացառում եմ: Չեմ կարող նաեւ ասել, թե ինչով է պայմանավորված գործով քննիչի փոփոխությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
