ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԴՀԿ-Ն ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ
Արխիվ 12-16Այսօր որքան հայ հանրությունը, մամուլն ու քաղաքական էլիտան մտահոգ են, թե ով կլինի հաջորդ վարչապետը, նույնքան էլ չեն դադարում տարբեր տեսակետներ ու կանխատեսումներ հնչել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի նոր ՙաշխատանքի տեղավորման՚ հարցի վերաբերյալ: Արծարծվող տեսակետներից մեկն էլ այն էր, որ Տ. Սարգսյանը հնարավոր է գլխավորի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Սակայն ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ նշեց.
- Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ այդպիսի բան հնարավոր չէ, ու նման ցանկություն Տիգրան Սարգսյանը չի հայտնել:
- Իսկ եթե հայտներ, կուսակցությունը կընդուներ նրան` որպես ղեկավար կամ որպես անդամ:
- Գիտեք, ՙեթե՚-ով չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
