Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ «ԹԵԹԵՎ ԿԾԵԼՈՒ» ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ «ԹԵԹԵՎ ԿԾԵԼՈՒ» ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ռուսաստանից, մեղմ ասած, նեղացած Ուկրաինան կրկին ընկել է Թուրքիայի գիրկը: Այս անգամ Ուկրաինան, գաղտնի պայմանավորվածության համաձայն, Թուրքիային է վաճառել ժամանակակից հրթիռային հզոր տեխնոլոգիաներ` «Յուժմաշ» գործարանի տեխնիկական փաստաթղթերը: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ թուրք-ուկրաինական ռազմարդյունաբերական գործարքը, «Իրավունքը» պարզեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ.
-Այսօր դա հետեւանք դեռ չի կարող ունենալ, որովհետեւ Թուրքիան նոր-նոր նպատակ ունի արտադրել ռազմական  հեռահար հրթիռներ: Նախ  ասեմ, որ մինչեւ սկսի, մինչեւ պատրաստվի, առնվազն մի 7 տարի կանցնի, եթե` ոչ ավել: Եվ այսօրվա ժամանակակից տեխնոլոգիան այդ ժամանակ ինչ-որ չափով այդքան էլ ժամանակակից չի լինի, որովհետեւ այդ ոլորտում ամեն կես տարին մեկ նոր տեխնոլոգիաներ են ծնվում: Մյուս կողմից` Ուկրաինան արեց այն, ինչ եվրոպական պետությունները, անգամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չէին արել: Գաղտնիք չի եղել երբեք, որ Ուկրաինան, Ադրբեջանը ու Թուրքիան միշտ ունեցել են ռազմական եւ ռազմարդյունաբերական կապեր: Ու սա բացի ուղղակի ռազմարդյունաբերական համագործակցության նպատակ լինելուց, նաեւ մի երկրորդ նպատակ է հետապնդում: Քանի որ Ուկրաինայի մրցակցությունը Ռուսաստանի հետ գնալով ավելանում է, սա ի պատասխան, մի քիչ էլ Ռուսաստանին «թեթեւ կծելու» տարբերակ է: Բայց իրենից ինչ-որ վտանգ չի ենթադրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ