Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՍՈՖԻԱՅԻ ԳՐԱՆ ՊՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է՝ ՇՆՈՐՀԻՎ ԴԱՍԱԿԱՆ ՄԵՆԵՐԳԻՉ ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ՍՈՖԻԱՅԻ ԳՐԱՆ ՊՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է՝ ՇՆՈՐՀԻՎ ԴԱՍԱԿԱՆ ՄԵՆԵՐԳԻՉ ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մարտի 28-31-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի է ունեցել իսպանական երգի մրցույթ-փառատոն, որտեղ Հայաստանը ներկայացրել է դասական մեներգիչ, տենոր ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

Մրցույթ-փառատոնում հանդես են եկել կատարողներ տարբեր երկրներից` տարիքային տարբեր խմբերով: Կարեն Զոհրաբյանը հանդիսատեսին ներկայացել է 3 ստեղծագործություններով եւ մրցույթից վերադարձել Գրան պրիով, այն արդեն Կարենի երրորդ Գրան պրին է: բացի Գրան պրիից նաև ստացել է մրցութային բազմաթիվ հրավերներ:

Ի դեպ, Բուլղարիայում կայացած այս մրցույթի մասնակցությունն էլ հրավեր է Կարենի նախորդ տարվա Վառնայի շրջագայություններից: Երգիչը փաստում է, որ 2015 թվականին փորձելու է հիմնականում հայկական երգերով ներկայանալ. «Ունեմ բազմաթիվ հրավերներ՝ այդ թվում նաև Թուրքիայից, որտեղ, առաջ Աստված, պետք է հնչեցնեմ Ռոբերտ Պետրոսյանի «Առանց Մասիս» երգը, որն ինձ համար նաև կարգախոս է»,-ասում է Կարեն Զոհրաբյանը և հավելում, որ 2014 թվականի մայիսի 2-9-ը Թուրքիայում կայանալիք մրցույթում բացի եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից կկատարի նաև «Բարձր սարեր» ու «Իմ Անին» ստեղծագործությունները:

Կարեն Զոհրաբյանի խոսքով` շատ է պայքարել, որպեսզի իր ելույթները Թուրքիայում շատ լինեն, ինչը կապված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ