Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ


Ֆինլանդիայի Վանտա քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: 98 քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը իր գոտեմարտերը սկսել է 1/16-րդ փուլից, որտեղ 7:0 հաշվով հաղթել էր  ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով առավելության էր հասել խորվաթ ըմբիշի նկատմամբ: 1/4 եզրափակչում Արթուրը շարունակելով վստահ ելույթները 9:0 հաշվով առավելության հասնելով, պայքարից դուրս էր թողել գերմանացի ըմբիշին: Կիսաեզրափակչում Արթուրը հաղթեց դարձյալ 9:0 հաշվով, այս անգամ նորվեգացի Նիլսենին: Իսկ եզրափակչում աշխարհի փոխչեմպիոնը ուժերը չափեց եւ 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ