Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ԱՄՆ փոխդեսպանը քիթը խոթում է իրավապահ մարմինների գործերի մեջ

Արխիվ 12-16

ԱՄՆ փոխդեսպանը քիթը խոթում է իրավապահ մարմինների գործերի մեջ

Օրերս ԱՄՆ փոխդեսպանը հայտարարություն է տարածել, որ ճիշտ կլինի Վրաստանի իրավապահ մարմինները հրաժարվեն Սաակաշվիլուն հարցաքննելու գաղափարից, այլապես Վրաստանը կզրկվի ՆԱՏՕ մտնելու իր հնարավորությունից: Պետդեպի մակարդակով իրավապահ մարմինների գործողություններին միջամտելու հետ կապված մեկնաբանություն ստացանք Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.«Նախ սկսեմ նրանից, որ Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո Վրաստանը ուղիղ մեսիջ ստացավ այն մասին, որ Վրաստանի հարցերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված դեռ չեն քննարկվում: Հարկ է նկատել, որ այս պահի դրությամբ կարող է քննարկվել միայն Վրաստանի ասպիրանտ երկրից անցումը դեպի հաջորդ փուլ, երբ որ ՆԱՏՕ-ն իրեն շնորհի անդամակցության գործողությունների ծրագիրը: Սակայն դրանից հետո եւս չի բացառվում, որ Վրաստանը կարող է երկար տարիներ սպասի անդամակցությանը: Իսկ ինչ վերաբերվում է արդարադատության իրականացման գործընթացին, ապա կարող եմ նշել, որ Վրաստանում նախկին չինովնիկների դեմ հարուցված քրեական գործերը, ապա դրանց հետ կապված գործընթացը ընդդիմությունը օգտագործում է իշխանությունների դեմ հայտարարելով, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի եւ նման է վրեժի: Ընդդիմությունն ու նախկին նախագահը օգտվելով արեւմուտքից իրեն տրված խոստումներից, այն մասին, որ նրանց ձեռք չեն տա, մեղադրում են իշխանություններին նրա մեջ, որ իրենց գործողություններով խթանում են ՆԱՏՕ ինտեգրման գործընթացին: Նշեմ, որ ԱՄՆ փոխդեսպանի հայտարարությունն ուղղակի կապված է ԱՄՆ-ի կողմից տրված խոստումների հետ Սահակաշվիլուն, չէ որ նա եւս կարծում էր, որ անձեռնամխելի է: Տվյալ թեմայի հետ կապված պետք է ուշադրություն դարձնենք Օբամայի ելույթին, որն արել էր Բրյուսելում, դրանից հետո վրացիները հիասթափություն ապրեցին: Նոր իշխանությունները բացատրում էին սակայն, որ ոչ ոք չէր խոստացել, որ Վրաստանն այս տարի կանդամակցի ՆԱՏՕ-ին: Ասեմ ավելին, միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերում անգամ մոտ ժամանակներս չի նախատեսվում Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ