ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՙՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԻ՚ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ(ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՙՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԻ՚ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Ոչ աչքներս բան տեսավ, ոչ գրպաններս բան մտավ:
ПРИЦЕП ԿԱՄ САМОКАТ
Ըստ Տրանսպորտի նախարարության` ՍԴ-ի հայտնի որոշումից հետո ՙԴեմ եմ՚-ը կշարունակի պայքարը եւ հրաշալի քառյակին իր հետեւից կտանի, թե կթողնի իշխանության առաջ մեն-մենակ:
% % %
ՍԴ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԽԵՐԸ
Վարչապետի հրաժարականից հետո ԱՄՆ դեսպանն էլ է հրաժարական տալու:
% % %
ՀԻՆԳ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՇԱԳԱՆԱԿՆԵՐ
(ՀԵՖՖԵՐՆԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՌԵՖՈՐՄԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` կառավարությունը ցանկանում էր ԱՄՆ դեսպան Հեֆֆերնի ձեռքով ՙԴեմ եմ՚-ի կրակից պարտադիր կուտակային շագանակներ հանել:
% % %
ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ
Ըստ քաղաքագետների` վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ՀՅԴ-ն հողային հարցից սահուն անցում է կատարել կուտակային հարցին:
ԱՊԱԳԱՆ ԳՈՐՏԱԲՈՒԾՈՒԹՅԱՆՆ Է
Ձկնարդյունաբերողների միությունից հայտնում են, որ ջրօգտագործումը 1/3 նվազեցնելուց հետո իրենք ստիպված պիտի երկենցաղներ բուծեն:
% % %
ԵՌԱՖԱԶ
Ըստ էներգետիկայի նախարարության` ոչ իշխանական չորս ուժերից երեքը ֆազ են, մեկը` նոլ:
% % %
ԽԱՌԸ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
(ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՌՅԱԿԻ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՄԻՏԻՆԳՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ապրիլին օպերայի եւ շրջակայքի հետ տարօրինակ բաներ են կատարվում. ներսում չգիտեն` ում ընտրեն, դրսում չեն ընկալում` ոնց հանեն:
% % %
ИНВЕНТАРИЗАЦИЯ
ՙԺառանգության՚ լրատվականից հայտնում են, որ ՙԺառանգության՚ ակտիվը մարզային այցելություններով փորձում է ճշտել, թե ՙպառվի ուլերից՚ հետո կառույցների որ մասն է ցրտահարվել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
