Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ 4 ՈՒԺԵՐԸ ԿԵՂԾ ԳՈՎԱԶԴՈՎ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ 4 ՈՒԺԵՐԸ ԿԵՂԾ ԳՈՎԱԶԴՈՎ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

Ոչ իշխանական չորս ուժերը օրերս ԱԺ-ում կայացրած դռնփակ նիստի ժամանակ որոշել են  ապրիլի 28-ից սկսած երեք օր անցկացնել հանրահավաք, որով իբր թե պահանջելու են ՀՀ կառավարության հրաժարականը:  Արդյոք ընդդիմության կողքին մշտապես հանդես եկող մի հատված` ի դեմս ՀԱԿ-ի նախկին անդամ Սոս Գիմիշյանի, կմասնակցի ակցիային` ճշտեցինք հենց իրենից. ՙԻհարկե չեմ մասնակցելու նրանց հանրահավաքին: Պարզապես, շատ լուրջ խնդիր է դրված. կառավարություն փոխելը հեշտ բան չէ, երբ որ Ազգային ժողովի մեծամասնությունը եւ նախագահը մնում են իրենց դիրքերում: Մտածել, թե նման պայմաններում հնարավոր է ինչ-որ բան փոխել, պարզապես խաբեություն է, անիմաստ գործողություն է, այդ ուժերը ոչ իշխանական են, նրանք անգամ ընդդիմություն չեն կոչվում: Պետք է հասկանալ, որ չկա վստահություն այդ ուժերի նկատմամբ՚: Այն հարցին, թե արդյո±ք ոչ իշխանական չորս ուժերը չգիտեն, որ չեն կարող որեւէ բան փոխել, տվյալ պարագայում կառավարության հրաժարականին հասնելու առումով, պարոն Գիմիշյանը նկատեց. ՙԻհարկե` գիտեն: Նրանք պարզապես իմիտացիա են անում, նրանք պարզապես կեղծ գովազդով են զբաղվում, դրանք ընդամենը քաղաքական հնարքներ են, դա ոչ լուրջ մոտեցում է, սա ավելի շուտ իշխանության կռիվ է: Պատահական չէ, որ նրանք ոչ իշխանական ուժեր են կոչվում, սա աթոռակռիվ է՚:         

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ