Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ԵՐԲ ԱՆՁՐԵՎՆ Է ՑՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ԱՆՁՐԵՎՆ Է ՑՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

 

Եթե նախագահական վերջին ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը կարողացավ իր շուրջ համախմբել ոչ քիչ թվով մարդկանց, ապա ներկայումս իրավիճակն ամբողջովին այլ է. դրա մասին է վկայում տվյալ կուսակցության վերջին գերսակավամարդ հանրահավաքը: Թե արդյոք մտավախություն չկա, որ «Ժառանգություն» կուսակցությունը գնալով ամբողջովին կկորցնի իր վարկանիշը քաղաքական դաշտում` ճշտեցինք Երեւանի «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանի, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանից.

- Անկեղծ ասած, չեմ կարծում, թե հանրահավաքները քաղաքական ուժի վարկանիշի լավագույն ցուցիչներն են: Այս կտրվածքով մտահոգություններ չենք կարող ունենալ: Մեծ մտահոգություն կարելի է ունենալ այն առումով, որ «Ժառանգություն» կուսակցությունն ակնհայտորեն, որպես այս տարիներին իշխանափոխության  ջատագով, քննարկման է դնում  տվյալ խնդիրը, եւ քաղաքական մյուս շրջանակները կամ հասարակության հատվածները, որոնք սիրում են քննադատել` իշխանափոխություն չանելու համար, ըստ էության անհաղորդ են մնում: Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա կասեմ, որ շատ բան նաեւ եղանակային պայմաններից` անձրեւից էր կախված: Այնուամենայնիվ, այն տպավորությունն է, որ շատերն ուղղակի սովոր են խոսել իշխանափոխություն անելու մասին, բայց ցանկանում են, որ դա իրականացնի ուրիշ մեկը: Ահա թե ինչի ցուցանիշ կարող է լինել:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ