Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ԵՐԵՎԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է

 

Ինչպես հայտնի է, երեկ` ապրիլի 3-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որի մասին անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները:

Մասնավորապես՝ Vesti.ru-ն գրում է.

«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հավելեց նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն, հաշվի առնելով ՄՄ-ի հետ կապված հարցը, ինչպես նաև այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Տիգրան Սարգսյանը պաշտոնավարում է 2008 թվականի ապրիլի 9-ից»:

Լրատվականը նաև նշում է այն հանգամանքը, որ Հայաստանը մտնում է ՄՄ` առանց ընդհանուր սահման ունենալու: ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան մեկ միլիարդից մի փոքր ավել է կազմում: Այս ցուցանիշը, կարելի է ասել, գրեթե չի նշմարվում, եթե համեմատենք ՌԴ-ի և Ղազախստանի ապրանքաշրջանառության հետ: Այն կազմում է 24 միլիարդ դոլար: Կարելի է ասել, որ Երևանի որոշումը Ռուսաստանի հաղթանակն է` միասնական եվրասիական տարածք ստեղծելու հետ կապված:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ