Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

"ԴԱՏԱԽԱԶԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՈՉ ՄԻ ՀՈՒՅՍ ՉԻ ՆԵՐՇՆՉԵԼ"

Արխիվ 12-16

"ԴԱՏԱԽԱԶԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՈՉ ՄԻ ՀՈՒՅՍ ՉԻ ՆԵՐՇՆՉԵԼ"

Ինչպես հայտնի է երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անակնկալ այցելել է Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի տուն:

Գեւորգ Կոստանյանը հանդիպել էր Հրաչ Մուրադյանի այրուն` տիկին Լարիսա Աղաբեկյանին եւ սպանված գյուղապետի երկու եղբայրներին: Դատախազը մտահոգություն է հայտնել, նախօրեին Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի փակման առթիվ: Նա Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին հրավիրել է դատախազություն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Մուրադյանի եղբոր տղան` Հակոբ Մուրադյանը:

Անդրադառնալով հանդիպման մանրամասներին Հակոբը ասաց.- Դատախազը խոստացել է, որ գործն անպայման բացահայտվելու է: Ասաց, որ հիմա էլ գործընթաց է գնում: Իսկ մեր հետագա քայլերի մասին պետք է դեռ վերլուծություններ անենք, տեսնենք ինչպես կկատարեն խոստումը:

Հրաչ Մուրադյանի եղբոր տղայի խոսքերով, սակայն.

- Անկախ դատախազի այցից, ես, ոնց սկզբից վստահ էի, որ հորեղբորս սպանությունը չի բացահայտվելու, այդպես էլ հիմա եմ վստահ, որ չի բացահայտվելու: Դատախազի այցելությունը մեզ ոչ մի հույս չի ներշնչել:

- Ինչն է՞ Ձեզ նման վստահություն ներշնչում:

- Իրենց խոսքերից եմ հասկանում, ասում են պիտի ապացույց ունենաք, պիտի ներկայացնեք: Այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ մենք ենք աշխատում, քան իրենք: Ամեն դեպքում, մենք սպասում ենք  երեքշաբթի օրվան, որ, ոնց որ խոստացել էին դատախազն ու ոստիկանապետը, գան գյուղացիների հետ հանդիպման տեսնենք ինչ կլինի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ