«Արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին ստիպված չենք լինի բուժման համար արտերկիր տանել». տեսանյութ
Արխիվ 16-20«Միջավայրի փոփոխությունից արյան հետազոտության արդյունքները փոխվում են»,-լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Ռիտա Սարգսյանը` նշելով, որ վերաբացված կենտրոնում ամեն մանրուք հաշվի է առնվել եւ երեխան ոտք դնելով այս կենտրոն, ոչ թե իրեն հիվանդանոցում է զգում այլ` հեքիաթում, քանի որ միջանցքների, հիվանդասենյակների, անգամ ճաշարանի պատերը երեխաների համար սիրելի հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսներով են նկարազարդված:
Տարեկան 400 երեխա արյան քաղցկեղով կենտրոնում բուժում է ստանում Տարբեր առիթներով մասնագետները կարծիք են հայտնել, որ, եթե Հայաստանն ունենար ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր կենտրոն, ապա արյան քաղցկեղից լիովին բուժված երեխաների տոկոսը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին: Այդ կենտրոնն արդեն կա: Այսօր Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ լրագրողները շրջայց կատարեցին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան վերաբացված Արյունաբանական կենտրոնի շենքում, որը Հայաստանում ոլորտի միակ մասնագիտացված բժշկական հաստատությունն է:
Մանրամասները տեսանյութում.

