Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՙԱՅՍ ՏԱՐԻ ՙԵՎՐԱՏԵՍԻԼ՚, ԹԵ ՙԿՈՆՉԻՏԱՏԵՍԻԼ՚

Արխիվ 12-16

ԱՅՍ ՏԱՐԻ ՙԵՎՐԱՏԵՍԻԼ՚, ԹԵ ՙԿՈՆՉԻՏԱՏԵՍԻԼ՚

Մեկ ամիս եւ կավարտվի եվրատեսիլյան կրքերն ու մոտ 6 ամիս կդադարենք խոսել ՙԵվրատեսիլ՚ կոչվող ՙվարակից՚: Բայց, ինչպես ասում են, եվրատեսիլյան սկանդալներին դիմակայելու համար դեռ ունենք գրեթե մեկ ամիս: Ինչ խոսք, այս տարին եվրատեսիլյան բուռն կրքերի պակաս չզգացվեց, շնորհիվ Ավստրիայի ներկայացուցչի` Կոնչիտայի, ով իր տրանսվեստիտային կերպարով շոկի մեջ է գցել հատկապես հայերիս: Այդ առթիվ այս տարվա ՙԵվրատեսիլը՚ բացառության կարգով հանուն Կոնչիտայի կարելի է վերափոխել ՙկոնչիտատեսիլի՚, քանի որ բոլորն անհամբեր սպասում են ոչ թե իրենց երկրի ներկայացուցչին տեսնել բեմում ու քաջալերել, այլ` թե ի±նչ շոու կանի անհասկանալի սեռի Կոնչիտան:
Բանը հասավ այնտեղ, որ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի ու Կոնչիտայի միջեւ կոնֆլիկտ հասունացավ: Դրան անդրադարձավ նույնիսկ ավստրիական մամուլը, որ պատերազմ է սկսվել Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի եւ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ: Արամը հայ տղամարդուն բնորոշ է արտահայտվել ու Կոնչիտային ՙաննորմալ՚ եւ ՙմրցույթին անհամապատասխան անձ է՚ անվանել, ինչպես նաեւ խորհուրդ տվել հանգստանալ, մտածել եւ որոշել` կի±ն է նա, թե տղամարդ: Իսկ մորուքավոր Կոնչիտան էլ կոտրատվելով մեր Արամի համար, ասել է. ՙԿարծում եմ` դա նշանակում է, որ նա չի ցանկանում ամուսնանալ ինձ հետ: Ինձ թվում է` Արամն ուզում է, որ ես կին լինեմ: Բայց նշեմ նրա համար` կանացի կերպարն իմ բեմական կոչումն է, իսկ ազատ ժամանակ ես ալարկոտ տղամարդ եմ...՚: Ու ցանկություն հայտնել, որ երջանիկ կլինի` խոսել Արամի հետ ու բացատրական աշխատանքներ տանել իր կերպարի վերաբերյալ:
Այս ամենից բացի` Կոնչիտան կարծես այնքան է դուր եկել որոշ ինտերնետային կայքերի, որ գրեթե ամեն օր իրենց պարտքն են համարում մի լուսանկար ու լուր ավելի տեղադրեն իրենց կայքում, իսկ ոմանք էլ` նույնիսկ համեմատական լուսանկարներ են տեղադրում` նմանություններ գտնելով հայ էստրադային երգչուհի Լուսինե Աղաբեկյանի եւ Կոնչիտայի լուսանկարներում: Լ. Աղաբեկյանի ամուսինն էլ ՙտեղն՚ է դրել այդ համեմատությունն անցկացնողներին ու ավելի դաժան համեմատությամբ պատասխանել:
Ինչեւէ, հուսանք, որ չկողմնորոշված սեռի անձի PR-ով  իրենց սրբազան պարտքը չեն համարի զբաղվել որոշ օգտատերեր ու կայքեր, էլ ուր մնաց թե համեմատականներ անցկացնեն հայրենի շոու բիզնեսի ներկայացուցիչների ու եվրոպական սեռափոխակերպուկների միջեւ:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ