Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՙՙՙՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻՍ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ ԻՆՁՆԻՑ ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԷՐ՚

Արխիվ 12-16

ՙՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻՍ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ ԻՆՁՆԻՑ ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԷՐ՚

ՙԴու իմն ես՚. Ասում է երգիչ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, սակայն այս խոսքերը որեւէ մեկին ուղղված չեն: Պարզապես, այդպես կոչվում է երգչի նոր երգը: Խոսքերի հեղինակն է Սենիկ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը` Ռուզաննա Անդրեասյանը, գործիքավորել է Սերգեյ Հովհաննիսյանը, ձայնագրումը կատարել է Հարություն Հարությունյանը:
ՙԳործիքավորման մեջ կա կենդանի գործիքների նվագակցում: Սոլո եւ ակուստիկ կիթառը նվագել է Կարո Սարաֆյանը, իսկ կլառնետը` տաղանդավոր կլառնետահար Հրանտոն՚,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում պատմեց Սարգիս Ավետիսյանը: Երգն աշխույժ ու պարային է. ՙԿյանքում շատ ուրախ մարդ եմ եւ իմ երգացանկում գերակշռող ուրախ երգերն էլ, երեւի թե, պայմանավորված են իմ հոգեվիճակով՚,- խոստովանեց երգիչը:
Տեսահոլովակը նկարահանել է Հրաչ Քոչարյանը: Ինչպես Սարգիսն է նշում, նկարահանումներն ամբողջությամբ արվել են կանաչ տաղավարում. ՙԴրանով էր պայմանավորված, որ շատ դժվարությունների չենք հանդիպել: Միայն թե, տեսահոլովակի հերոսուհին բարձրակրունկներով ինձնից բարձրահասակ էր դառնում: Իսկ թե ինչպե±ս լուծեցինք այդ խնդիրը, ՙԻրավունքին՚ կտեղեկացնեմ տեսահոլովակի պրեմիերայից անմիջապես հետո՚:
Թե երբ երգչի երկրպագուները տեսահոլովակը դիտելու հնարավորություն կունենան, դեռ պարզ չէ, քանի որ առայժմ տեսահոլովակի վրա գրաֆիկական շատ լուրջ աշխատանքներ են տարվում:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ