«Ճանապարհ կառուցելը դժվար չէ, սակայն այն պետք է տնտեսապես հիմնավորված լինի»
Արխիվ 16-20
Նոր ճանապարհների շինարարության մեջ կարելի է ներդրումներ կատարել, եթե դրանք տնտեսապես հիմնավորված լինեն: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ռուսաստանի Առեւտրի ներկայացուցչության ղեկավար ԱՆԴՐԵՅ ԲԱԲԿՈՆ` անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան եւ Ռուսաստանից Հայաստան առեւտրաշրջանառության համար այլընտրանքային ճանապարհների ստեղծման անհրաժեշտությանը.
– Հիմա մենք փորձում ենք կապեր հաստատել եւ ավելացնել այդ առեւտրաշրջանառությունը: Ճանապարհ կառուցելը դժվար չէ, 3-5 տարում կարելի է այդ ճանապարհը կառուցել, սակայն այն պետք է տնտեսապես հիմնավորված լինի: Իհարկե, ոչ ոք չի բացառում, որ կստեղծի այլընտրանքային ճանապարհ: Ես եւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը վերջերս հանդիպել ենք ՀՀ վարչապետի հետ, եւ այս առումով նա ավելի հետաքրքիր գաղափարներ ունի: Հիմա շատ տարբերակներ կան, ամեն ինչ կախված է նրանից, թե նախագիծը որքան արագ իրեն կարդարացնի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ